ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Հանրապետական ԱՄՆ

Հանրապետական ԱՄՆ
08.11.2024 | 13:21

ԱՄՆ-ի պատմության մեջ հազվադեպ հանդիպող երևութ:

Կարմիր նախագահ:

Կարմիր կոնգրես: Կարմիր սենատ:

Մեր պատկերացմամբ նախագահը պետք է ոչ մի գլխացավանք չունենա:

Իսկ նրանք, ովքեր ծանոթ են ամերիկյան կուսակցությունների կառուցվածքին, կուսակցական սանդուղքով վեր բարձրանալու , կոնգրեսականի, սենատորի, փոխնախագահի ու նախագահի թեկնածու առաջադրվելու, փրայմերիզներում և դրանից հետո ընտրություններում հաղթելու ողջ ստվերային գործընթացին, հաստատ այդ կարծիքին չեն:

Ինչու՞:

Կարել Չապեկը վեպ ունի, կոչվում է «Սալամանդրերի պատերազմ»:

Այդ վեպում կա մի դիպուկ արտահայտություն ՝ «Դիմակներ առանց դեմքի», որն էլ հենց այդ «ինչու»-ի պատասխանն է:

Առանց դույզն իսկ տատանվելու, վստահ կարող ենք ասել, որ նոյեմբերի 5-ին, խորքային պայմանավորվածության արդյունքում, Ամերիկայի իրական դեմքերը, բեմ բարձրացրեցին իրենց դիմակներին:

Ինչու՞ Թրամփը դարձավ դիմակ, ինչու՞ խորքային պայմանավորվածությունը կանգ առավ Թրամփի ոչ թե Հարիսի վրա:

Որովհետև Հարիսի պարագայում, Օբամա ամուսինները պիտի լինեին ստվերային նախագաններ:

Պատահակա՞ն էր, որ ընտրությունից երկու օր առաջ Բայդենը վիրավորեց Թրամփի ընտրողներին, կամ զանգվածային լրատվության երեք խոշոր մագնատ հռչակեցին, որ իրենք դեմոկրատներին չեն պաշտպանում, կամ հենց ընտրության օրը Նեթյանահուն փոխեց իր պաշտպանության նախարարին, պատճառաբանելով, որ ձգձգում է հարձակումը ռազմաճակատում, ու դրանով ապահովեց հիմնականում արաբներով բնակեցված, տատանվող Արիզոնա, Միչիգան նահանգներում Թրամփի հաղթանակը:

Ինչու՞ կարմիր սենատ ու կարմիր կոնգրես:

Թրամփի էքսցենտրիկ բնավորության պատճառով, որպես զսպաշապիկ:

Ընդհուպ, իմպիչմենտի սպառնալիք:

Այս ընտրության ամենաանբացատրելին փոխնախագահի

կերպարն է:

Անգամ Թրամփի համար ու դա երևաց, երբ Վենսին առաջարկեց մի քանի խոաք ասել:

Կարծում եմ, եթե ինչ -որ «սև կարապ» թևածի` դիպուկահարի նշանացույցի վրա ոչ թե նախագահ Թրամպն է լինեկու, այլ փոխնախագահ Վենսը:

Իսկ դուք կապեր ունե՞ք նրանց հետ. ովքեր դիմակ չեն ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ